Արմավիրում բացվել է Արդշինինվեստբանկի վերանորոգված մասնաճյուղը

Արմավիրում բացվել է Արդշինինվեստբանկի վերանորոգված մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ Արդշինինվեստբանկի վերանորոգված և բարեկարգված «Արմավիր» մասնաճյուղի նոր հասցեում վերաբացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը կատարվել է Արդշինինվեստբանկի մասնաճյուղային ցանցի բարելավման և կատարելագործման ծրագրի շրջանակներում:

«Արմավիր» մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով և պատրաստ է շարունակել իր հաճախորդներին մատուցելու արագ և հուսալի բանկային ծառայություններ` ավանդների ընդունում, դրամական փոխանցումների սպասարկում, կոմունալ և այլ վարձավճարների գանձում, վարկերի տրամադրում և այլն:

2010թ. առաջին վեց ամիսների տվյալներով մասնաճյուղի շահույթը կազմել է ավելի քան 30 մլն դրամ: Մասնաճյուղում իրականացվում է ակտիվ վարկավորման գործընթաց, ինչի արդյունքում ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով մասնաճյուղի վարկայն պորտֆելը կազմել է ավելի քան 760 մլն դրամ: Նախատեսվում է մինչև տարեվերջ մասնաճյուղի վարկային պորտֆելը հասցնել մոտ 1 մլրդ դրամի:

Արմավիրի մարզում գործում են Արդշինինվեստբանկի «Արմավիր» և «Էջմիածին» մասնաճյուղերը, որոնք երկուսն էլ հագեցված են ժամանակակից տեխնիկական բոլոր միջոցներով և որտեղ աշխատում են հմուտ, արհեստավարժ և որակյալ մասնագետներ: Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում` թե մայրաքաղաքում և թե մարզերում, միանման պայմաններ են ստեղծված մեր հաճախորդների համար: «Արմավիր» մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատսախան մասնագիտական կրթություն և պատրաստ են օգնել Բանկի հաճախորդներին օգտվելու մեր հուսալի և որակյալ ծառայություններից: Բանկն, իր ներկայությամբ հանրապետության բոլոր տարածաշրջաններում, ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի տնտեսական և ֆինանսական կայուն զարգացմանը», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---