Երևանում մեկնարկել է համակարգչային խաղերի Հայաստանի առաջնությունը

Երևանում մեկնարկել է համակարգչային խաղերի Հայաստանի առաջնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվող համակարգչային խաղերի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 21-ին, Երևանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Հայաստանի կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ առաջնության ներկայացուցիչ Էդգար Սահակյանն ասել է, որ մրցությանը մասնակցում է 80 խաղացող, որոնց միջին տարիքը 14-16 տարեկանն է: Նրա խոսքերի համաձայն, անչափահասների գրանցման պարտադիր պայմանը նրանց ծնողների գրավոր համաձայնությունն է եղել:

«Կիբեռսպորտի զարգացումը նպաստում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընդհանուր զարգացմանը, քանի որ խաղերի ծրագրային բարդացումն ապահովելու հետ միաժամանակ աճում են նաև տեխնոլոգիաների հանդեպ պահանջները: Բացի այդ, անհրաժեշտ է զարգացնել համակարգչային խաղերի` որպես զվարճության ժամանակակից ձևերից մեկի մշակույթը», - ասել է Էդգար Սահակյանը:

Առաջնության պաշտոնական խաղ է ընտրվել FIFA 10, հաղթողները հնարավորություն կունենան Լոս Անջելես մեկնելու, որպեսզի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը մասնակցեն WCG (World Cyber Games) միջազգային համակարգչային խաղերի եզրափակիչ խաղին: Ընդ որում, առաջին տեղը գրավող անձը միջազգային մրցումներին մասնակցելու համար կստանա մասնակի ֆինանսավորում: Հայկական մրցույթի ոչ պաշտոնական խաղ է համարվում Call of Duty:Modern WarFare2-ը: Օգոստոսի 22-ին տեղի ունեցող եզրափակիչ խաղում մասնակցելու են 32 խաղացող (ամեն խաղում` 16 մասնակից):

Մրցույթի մրցանակային ֆոնդը 600 հազ. դրամ է: Այն բաժանվելու է բոլոր խաղերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողների միջև: Մրցույթի գլխավոր հովանավորը Samsung ընկերությունն է, իսկ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում «Ֆայն» համակարգչային տեխնիկայի խանութների ցանցը: Տեղեկատվական գործընկերներն են` PanARMENIAN.Net www.Bravo.am, ռադիո «Վանը», «Ռուսսկոյե ռադիոն», Hit FM ռադիոկայանը:

Հայաստանի համակարգչային առաջնությունն արդեն չորրորդ անգամ է կազմակերպվում, նախորդ մրցության հաղթողները մասնակցել են Գերմանիայում և Իտալիայում անցկացվող WCG համակարգչային խաղերին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---