Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի հայցը Թուրքիայի դեմ23 օգոստոսի 2010 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի հայցը Թուրքիայի դեմ: Դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել նրանում, որ նա պատշաճ կերպով չի ապահովել Հրանտ Դինքի ընտանիքի անվտանգությունը բազմաթիվ սպառնալիքներից և Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով մեղադրանքից հետո: Դատարանը դատապարտել է Թուրքիային Հրանտ Դինքի սպանության հետաքննության անարդյունավետության համար: Դեռևս կյանքի օրոք հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն անհիմն կերպով մեղադրվել էր թուրքական նույնականությունը վիրավորելու մեջ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի նշաններով: Մահվանից մեկ շաբաթ առաջ նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան թուրքական դատարանի որոշումը վիճարկելու համար: Դինքի մահվանից հետո նրա ընտանիքը հայց է ներկայացրել թուրքական իշխանությունների դեմ այն մեղադրանքով, որ նրանք չեն կանխարգելել Դինքի սպանությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է հրապարակել Դինքի ընտանիքի հայցի վերաբերյալ ամբողջական որոշումը սեպտեմբերի սկզբին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |