Լևոն Արոնյանը Շանհայում կմասնակցի Մեծ սաղավարտի խաղարկության «Շախմատային վարպետներ» մրցաշարին

Լևոն Արոնյանը Շանհայում կմասնակցի Մեծ սաղավարտի խաղարկության «Շախմատային վարպետներ» մրցաշարին

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը ս. թ. սեպտեմբերի 3-8-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կմասնակցի Մեծ սաղավարտի խաղարկության «Շախմատային վարպետներ» («Chess Masters») մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) և Հաո Վանը (Չինաստան):

Շանհայի մրցաշարի երկու հաղթողները հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ կմասնակցեն Մեծ սաղավարտի եզրափակիչ փուլին: Գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը և Ավետիք Գրիգորյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեցին 5,5-ական միավոր և 26 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը: Հովհաննես Գաբուզյանը 4 միավորով 17-րդն էր:

6,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Անտոն Կորոբովը (Ուկրաինա), հաղորդում է armches.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---