Հայաստանի համակարգչային խաղերի չորրորդ առաջնության հաղթողներն արդեն որոշվել են

Հայաստանի համակարգչային խաղերի չորրորդ առաջնության հաղթողներն արդեն որոշվել են

PanARMENIAN.Net - Հայաստանի համակարգչային խաղերի չորրորդ առաջնության հաղթողներն արդեն որոշվել են: Կիբեռսպորտի Հայաստանի ազգային արհեստավարժ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը PanARMENIAN.Net ին հայտնել է, որ մրցույթին մասնակցող 80 խաղացողներից հաղթել է 6 մարդ (յուրաքանչյուր խաղին տրվել է երեք մրցանակային տեղ): FIFA 10 խաղի առաջնությունում հաղթողներ են ճանաչվել Ռուդոլֆ Շահգալդյանը (1 տեղ), Տիգրան Բալայանը (2 տեղ) և Ներսես Գևորգյանը (3 տեղ): Բոլոր հաղթողները ուղեգիր են ստացել համակարգչային խաղերի WCG (World Cyber Games) միջազգային փառատոնի եզրափակիչ խաղին մասնակցելու, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, Լոս Անջելեսում: 20-ամյա Ռուդոլֆ Շահգալդյանը, որ առաջին տեղն է գրավել, միջազգային մրցույթին մասնակցելու համար նույնպես մասնակի ֆինանսավորում կստանա:

Հայաստանի ինժեներային համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի ուսանող Ռուդոլֆ Շահգալդյանի խոսքերի համաձայն, Երևանում տեղի ունեցած առաջնությունն իր համար միջին բարդության էր և պատրաստ է մասնակցելու միջազգային մրցույթին, եթե ԱՄՆ մեկնելու վիզա ստանալու հարցում բարդություններ չծագեն: «Ես 13 տարեկանից խաղում եմ համակարգչային խաղեր, սակայն դրանց պարտադիր ժամանակ եմ տրամադրում` օրական մոտավորապես երկու ժամ», - ասել է Ռուդոլֆ Շահգալդյանը:

Հայկական ոչ պաշտոնական Call of Duty:Modern WarFare2 խաղերի առաջնությունում հաղթողներ են ճանաչվել Հրանտ Շահբազյանը (1 տեղ), Արթուր Մանուկյանը (2 տեղ) և Նարեկ Համբարձումյանը (3 տեղ): Երկու խաղերի հաղթողները ստացել են համակարգչային խաղերի համար արտոնագրված համալիր արհեստավարժ խաղերի պատճեններ, նաև հնարավորություն կունենան մեկ օրով մասնակցելու փեյնթբոլ խաղին:

Առաջնության գլխավոր հովանավորն է Samsung ընկերությունը, տեխնիկական աջակցություն է ցուցաբերում համակարգչային տեխնիկայի «Ֆայն» խանութների ցանցը: Առաջնության տեղեկատվական գործընկերներն են` PanARMENIAN.Net ը, www.Bravo.am, ռադիո «Վանը», «Ռուսսկոյե ռադիոն», Hit FM ռադիոկայանը:

Հայաստանի համակարգչային խաղերի առաջնությունն անց է կացվում արդեն չորրորդ անգամ: Նախորդ տարիներին մրցույթի հաղթողները մասնակցել են Գերմանիայում և Իտալիայում տեղի ունեցած համակարգչային խաղերի WCG միջազգային փառատոնի եզրափակիչ խաղին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---