Հայաստանում Շվեդիայի դեսպանն ավարտել է իր առաքելությունը

Հայաստանում Շվեդիայի դեսպանն ավարտել է իր առաքելությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց դեսպան Ադենին` հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը, բարձր գնահատելով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները` ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարևորեցին Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ տնտեսական կապերի զարգացումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության շուրջ: Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի:

Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ադենի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Հանս Գունար Ադենին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---