Թուրքիայի ԱԳՆ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի աշխարհում իրենց պատմության մասին «անհիմն պնդումներով» բանաձևեր չընդունվեն24 օգոստոսի 2010 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հնգամսյա ուշացումով պատասխանեց Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից թուրքական խորհրդարանի պատգամավոր Ջանան Արիտմանի գրավոր հարցումին այն մասին, թե ինչիպիսի միջոցներ են ձեռնարկել թուրքական իշխանությունները 2010-ի ապրիլի 9-ին գերմանական հեռուստաալիքներից մեկով «Aghet» (Աղետ) փաստագրական ֆիլմի ցուցադրությունն արգելելու համար, որը պատմում է 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ թուրքական իշխանությունները յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում տեղեկացրել են իրենց գերմանացի գործընկերներին հակաթուրքական միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել են Գերմանիայի հայկական համայնքի կողմից: Նրա խոսքերով, ֆիլմի ցուցադրությունից մեկ օր առաջ Բեռլինում Թուրքիայի դեսպանը փորձել է համապատասխան միջոցներ ձեռնարկելԳերմանիայի ԱԳՆ-ում: Ինչպես հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, ապրիլի 13-ին Անկարայում Էքարտ Կունցը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան ասել են, որ Թուրքիան սպասում է, որպեսզի Գերմանիայում վերջ տրվի 1915թ. հետ կապված «կանխակալ» միջոցառումներին, քանի որ հայերի գործողությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ: Դավութօղլուն ընդգծեց, որ թուրքական իշխանությունները երբեք չեն լռելու անհիմն պնդումների վերաբերյալ. «Թուրքիան հնարավոր ամեն ինչ անում է հայկական քարոզչության դեմ: Թուրքիայի ԱԳՆ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի աշխարհի տարբեր խորհրդարաններչում իրենց պատմության մասին անհիմն պնդումներով բանաձևեր չընդունվեն»: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |