ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է նոր` «Աշխատանքային օր» փաթեթ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է նոր` «Աշխատանքային օր» փաթեթ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը`«ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները աշխատանքային ժամերին կարող են ունենալ կայուն բարձր արագությամբ ինտերնետ իրենց գրասենյակում` E960 3G Wi-Fi երթուղղիչի հիման վրա գործող «Աշխատանքային օր» փաթեթի շնորհիվ: Աշխատանքային ժամերին ներբեռնման առավելագույն արագությունն է 2Մբիթ/վրկ, այլ ժամերին` 32 Կբիթ/վրկ, վերբեռնման առավելագույն արագությունը` 384 Կբիթ/վրկ աշխատանքային ժամերին և 32 Կբիթ/վրկ այլ ժամերին:

Փաթեթն առաջարկվում է հետևյալ պայմաններով. տարեկան բաժանորդագրության դեպքում E960 3G Wi-Fi երթուղղիչը տրամադրվում է ամսական 20 հազար դրամով 100 րոպե անվճար ներցանցային խսելաժամանակով: Անժամկետ բաժանորդագրության դեպքում երթուղղիչն արժի 90 հազար դրամ, կտրամադրվի 1000 րոպե առաջին 6 ամիսների ընթացքում, որից հետո`ամսական 100-ական րոպե: «Աշխատանքային օր» փաթեթի ամենամսյա վճարը կազմում է 9900 դրամ:

Փաթեթի շրջանակներում ձայնային ծառայությունների սակագները կազմում են 10 դրամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում խոսակցությունենրի համար, իսկ դեպի այլ օպերատորների և ֆիքսված կապի ցանցեր` 35 դրամ, Լեռնային Ղարաբաղում բջջային և ֆիքսված կապի համար` 39 դրամ 1 րոպեի դիմաց: SMS-հաղորդագրությունների արժեքը կազմում է 5 դրամ ցանցի ներսում և 20 դրամ այլ օպերատորների համար, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---