24 օգոստոսի 2010 - 15:25 AMT
Նվեր Թորոսյան. Հայաստանի և ԼՂՀ անվտանգությունը փոխկապակցված է

Թեև Արցախի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ չէ, և կազմակերպության պայմանավորվածությունները չեն տարածվում նրա վրա, Հայաստանի և ԼՂՀ անվտանգությունը փոխկապակցված է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ Տեղեկատավական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի (ՏԱՄՀԿ) ղեկավար Նվեր Թորոսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ն անտարբեր չի մնա Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հանդեպ: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: