24 օգոստոսի 2010 - 17:32 AMT
2010թ. երկրորդ եռամսյակում Հայաստան է փոխանցվել 136 մլրդ դրամ

2010թ. երկրորդ եռամսյակում առևտրային բանկերի և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց ուղղված դրամական ստացումները նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 8.3 տոկոսով և կազմել 136 մլրդ դրամ, իսկ արտասահման կատարված փոխանցումների ծավալը ավելացել է 36 տոկոսով և կազմել 65 մլրդ դրամ: Արդյունքում ֆիզիկական անձանց ուղղված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 71 մլրդ դրամ, որը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 6 մլրդ դրամով:

2010թ. երկրորդ եռամսյակի ընթացքում դրամական փոխանցումների իրականացման համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը կազմել է 97 մլրդ դրամ (քանակըª 459575), որը 8 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Նշված համակարգերով ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 13.5 մլրդ դրամով: Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 212 հազ. դրամ. 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 7 հազ. դրամով:

ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են մոտ 37 մլրդ դրամ. նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազել են 7.8 տոկոսով (3 մլրդ դրամով), իսկ մեկ վճարման միջինը կազմել է 1.8 մլն դրամ, որը գրեթե պահպանվել է նույն մակարադակում: Միաժամանակ, բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման կազմել են 53 մլրդ դրամ. նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 39 տոկոսով (15 մլրդ դրամով):

ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաս¬տանի Հանրապետություն կատարված համախառն փոխանցումների ծավալը 2010թ. երկրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 757 մլրդ դրամ, իսկ քանակը` 40596 փոխանցում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 18.6 մլն դրամ. նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավելացել է 56 տոկոսով, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: