Բաքվի համալսարանում ստեղծվելու է հայկական հետազոտությունների գիտական կենտրոն24 օգոստոսի 2010 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Մոտակա օրերին Բաքվի համալսարանում գործառնությունը կսկսի հայկական հետազոտությունների գիտական կենտրոնը, ասել է համալսարանի տեղեկատվության և լրատվության բաժնի ղեկավար Փարվանա Իբրահիմովան: «Կենտրոնը զբաղվելու է Հայկական հարցի պատմական և ժամանակակից հիմնախնդիրների ուսումնասիրմամբ և Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների մասին Ադրբեջանի հասարակությանը տեղեկատվություն տալով: Այսպիսի կենտրոնը կարող է լրացնել մեր հասարակության մեջ եղած որոշակի դատարկությունը», - ասել է Իբրահիմովան: Նրա խոսքերի համաձայն, ծրագրվում է կենտրոնում ներգրավել հայերեն իմացող ուսումնասիրողների, նախապատրաստել հայեցակարգ և հետևել դրան: «Կենտրոնը համակարգելու է հայալեզու մամուլի, համացանցային կայքէջերի և հեռուստատեսության նյութերը և այդ համակարգման հիման վրա պետք է պատրաստի վերլուծական աշխատանքներ: Կենտրոնի համար պետք է ստեղծվի առանձին կայքէջ, հրատարակվելու է գիտական ամսագիր: Այս թեմայով գիտական բոլոր ուսումնասիրություններն ու հոդվածները թարգմանվելու են տարբեր լեզուներով, տեղադրվելու են կայքէջում և տարածվելու են», - ասել է Իբրահիմովան, այս մասին գրում է Trend News-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |