Հայաստանում 2010 թ. տեղադրվել են վճարային քարտերի սպասարկման ավտոմատ գանձման 754 մեքենաներ

PanARMENIAN.Net - 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացրել են ՀՀ տարածքում գործող 20 առևտրային բանկեր: Ընդ որում, 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:

Հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 18 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 754: Այդ թվում`«ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 697 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով: Առևտրային բանկերի տեղադրած POS - տերմինալների ընդհանուր քանակը կազմել է 2961, որից 442-ը տեղադրված է առևտրային բանկերի ստորաբաժանումներում: Տեղադրված իմպրինտերների ընդհանուր քանակը կազմել է 25:

2010թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 130 մլրդ դրամի 2790246 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 9.4 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---