25 օգոստոսի 2010 - 13:01 AMT
ՀՀ կառավարությունում հաստատվել է գիտատեխնիկական խորհրդի 2010 թվականի աշխատանքի ժամանակացույցը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Քննարկվել են գիտատեխնիկական խորհրդի աշխատանքի սխեմային վերաբերող, ինչպես նաև մինչև տարեվերջ խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվելիք ոլորտների և դրանց համակարգողների վերաբերյալ առաջարկները։

Նշվել է, որ գիտատեխնիկական խորհուրդն իր գործառույթները կիրականացնի Հայաստանի Հանրապետության տնտեսության և գիտության բնագավառներում։ Խորհրդում քննարկվելիք նախագծերը այնուհետև կներկայացվեն գիտական և ֆինանսատնտեսական փորձաքննության։

Նիստում հաստատվել է նաև խորհրդի 2010 թվականի աշխատանքի ժամանակացույցը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։