2020 թ. Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կարող է հասնել 5000 ՄՎտ հզորության

2020 թ. Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կարող է հասնել 5000 ՄՎտ հզորության

PanARMENIAN.Net - ԱԷԿ նոր էներգաբլոկի բացման դեպքում, Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը 2020 թ. կարող է հասնել 5000 ՄՎտ հզորության: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում այս կարծիքն է հայտնել «Նորավանք» գիտահոտազոտական հիմնադրամի տնօրենի տեղակալ Սևակ Սարուխանյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը մեկ տարվա ընթացքում սպառում է 1200 ՄՎտ էլեկտրաէներգիա, իսկ նոր էներգաբլոկի բացման դեպքում երկրում արտադրվող էլեկտրաէներգիան կարող է ավելանալ և 2010 թ. սպառումը կարող է հասնել 2000 ՄՎտ, իսկ մյուս մասը արտահանվելու է: «Ներկայում Հայաստանի էլեկտրաէներգիայի հանդեպ Իրանի պահանջարկը 1000 ՄՎտ է, իսկ Թուրքիայի սահմանի բացման դեպքում էլեկտրաէներգիայի հանդեպ նրա պահանջարկը կարող է հասնել 2000ՄՎտ», - ասել է նա: Բացի այդ, նոր էներգաբլոկի կառուցումը կարող է էներգետիկայի բնագավառի մասնագետների համար աշխատատեղեր ստեղծել, կարծում է մասնագետը:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, էլեկտրաէներգիայի արտադրման ծավալը հունվար-հունիս ամիսներին կազմել է 3205,3 մլն ԿՎտ/ժ, ինչը 15 տոկոսով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Նույն ժամանակահատվածում ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը 42,9 տոկոս է, ինչը կազմում է 1376.5 մլն ԿՎտ/ժ: Ընդ որում, Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալից ՋԷԿ-ին բաժին է հասել արտադրության 12.4 տոկոսը, ՀԷԿ-ին` 44,6 տոկոսը:

Բացի այդ, 2.4 մլն ԿՎտ էլեկտրաէներգիա է արտադրվել հողմաէլեկտրակայանների հաշվին, ինչը 11.1 տոկոսով քիչ է 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Հողմաէլեկտրակայանների ընդհանուր ծավալը երկրում 0.1 տոկոս է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---