Հայաստանի 10 մարզից 29 ուսուցիչ մասնակցեց մարդու իրավունքների հայկական դպրոցի 15-րդ դասընթացի ամառային հավաքին25 օգոստոսի 2010 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների հայկական դպրոցում 2010 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 15-ը տեղի ունեցավ 2010-2011 ուս. տարվա 15-րդ դասընթացի ամառային հավաքը, որին մասնակցեցին 29 ուսուցիչ Հայաստանի տասը մարզից: Հավաքի նպատակն է` բարձրացնել հանրակրթական դպրոցներում «Հասարակագիտություն» առարկայի «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք», «Բարոյագիտություն» բաղադրիչները դասավանդող ուսուցիչների տեսական գիտելիքների մակարդակը և կատարելագործել դրանց դասավանդման մեթոդական հմտությունները: Սովորողները ուսումնասիրեցին 12 թեմաներ` Մարդու իրավունքների հասկացությունը, Մարդու իրավունքների դասակարգումը, Միջազգային փաստաթղթերը, Համակեցությունը, Ժողովրդավարությունը, ՄԱԿ-ը, Ընտրական իրավունքը, Համագործակցային ուսուցման մեթոդները, Բարոյագիտության հիմնադրույթները, ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում, Երեխայի իրավունքները,Միջազգային մարդասիրական իրավունքը: Ուսումնական գործընթացը կազմակերպվեց համագործակցային ուսուցման եղանակով, որը հիմնված է սովորողների միջև փոխուսուցման և փոխհամագործակցության վրա: Ուսուցումը կազմակերպեցին ՄԻՀԴ ուսուցանողների (որպես ուսուցանող հրավիրվել էին նաև ՄԻՀԴ տարբեր տարիների լավագույն շրջանավարտներ), ՀՀ ԿԳ նախարարության kրթության ազգային ինստիտուտի մեթոդաբանների և փորձագետների թիմը,ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր, որոնք դասախոսություններով հանդես եկան : Հյուրերի թվում էին ԵԱՀԿ-ի,ՄԱԿ-ի Մանկական hիմնադրամի և Կարմիր [աչի պատվիրակությունները : Մեկամյա դասընթացի ծրաgրում նախատեսված են ևս երկու 5-օրյա հավաքներ և 11-ամսյա հեռակա ուսուցում: Ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդական Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպության աջակցությամբ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |