Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից

PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Աշխարհի գավաի 2011 թվականի ընտրական մրցաշարի շրջանակներում «Միկա» մարզադաշտում հանդիպեց Պորտուգալիայի հավաքականին: Առաջին խաղակեսի սկզբում ավելի ակտիվ էին գործում Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստուհիները: Հիմնական գործողությունները ծավալվում էին Հայաստանի հավաքականի դարպասի մոտ: Հայ ֆուտբոլիստուհիները հիմնականում պաշտպանվում էին և գրոհում ավելի փոքր ուժերով :

Հայաստանի հավաքականն իր դարպասը անարիկ պահեց ընդամենը 31 րոպե: Առաջին գոլը Աննա Կարապետյանի դարպասին խփեց Դոլորես Սիլվան: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվով:

55-րդ րոպեին Կարոլե Կոշտան կրկնապատկեց հաշիվը, իսկ 14 րոպե անց Դոլորես Սիլվան դարձավ դուբլի հեղինակ: Խաղն ավարտվեց 0:3 հաշվով: Խմբային փուլի վերջին խաղից հետո Հայաստանի հավաքականն առանց միավորների եզրափակում է 7 խմբի մրցաշարային աղյուսակը: Պորտուգալիան ունի 12 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---