26 օգոստոսի 2010 - 11:42 AMT
ANCA. Նախագահ Բարաք Օբաման սխալ գործեց` Մեթյու Բրայզային ընտրելով Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Մեթյու Բրայզային ընտրելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում` Բարաք Օբաման սխալ է թույլ տվել: Բրայզան այն քաղաքական գործիչը չէ, նա որակազրկել է իրեն իր խոսքերով և գործով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, նա չի կարող կարող լինել ԱՄՆ շահերի արդյունավետ պաշտպանը և Բաքվում ամերիկյան արժեքները տարածողը: «Մենք երախտապարտ ենք սենատոր Բոքսերին, որը պնդել է տեղափոխել ԱՄն սենատում քվեարկությունը` Բրայզայի հաստատումն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում արգելափակելու համար»,- ասել է Համբարյանը: