26 օգոստոսի 2010 - 12:03 AMT
Վաղարշակ Ասլանյան. Մեր աղջիկներն ավելի լավ խաղացին, քան Պորտուգալիայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 2011-ի Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում Երևանում 0:3 հաշվով զիջեց Պորտուգալիայի հավաքականին:

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ասլանյանն ասաց, որ նրա սաներն ավելի լավ խաղացին, քան Պորտուգալիայում, որտեղ զիջեցին 7:0 հաշվով: «Մեր թիմը երիտասարդ է և միջազգային մրցաշարերում ելույթ ունենալու փորձ չունի»,- ասել է Ասլանյանը:

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մոնիկա ժորժը գոհ է իր թիմի խաղից: «Հայաստանի հավաքականն ավելի հավաքված և տակտիկական առումով գրագետ խաղաց, քան Պորտուգալիայում»,- ասել է Ժորժը:

2011-ի Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի 7-րդ խմբում Հայաստանի հավաքականն այդպես էլ չկարողացավ միավորներ վաստակել և ավարտեց իր ելույթը վերջին տեղում: Պորտուգալիայի հավաքականը նույնպես դուրս չեկավ ԱԱ եզրափակիչ փուլ, քանի որ խմբում 12 միավորով 3-րդ տեղում էր: Խմբի առաջատարն է Իտալիայի հավաքականը 22 միավորով, իսկ երկրորդ տեղում` Ֆինլանդիայի հավաքականը 19 միավորով: