26 օգոստոսի 2010 - 15:13 AMT
Օրանժ Արմենիան ներկայացրեց BlackBerry Bold 9700 սմարթֆոնը Հայաստանում

Այսօր Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերությունները մեկնարկեցին BlackBerry լուծումը Հայաստանում: BlackBerry լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղություն է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: BlackBerry ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետությունը BlackBerry սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել ու մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` անգամ լինելով շարժման մեջ:

«Ուրախությամբ ենք ներկայացնում BlackBerry լուծումը, որը մեր բաժանորդներին կտա ազատության և արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ, ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Սա մեր հերթական քայլն է` առաջարկելու այնպիսի շարժական տեխնոլոգիաներ, որոնք կհարստացնեն և կփոխեն նրանց կյանքը»,- ասաց Orange-ի Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեզ համար շատ հաճելի էր համագործակցել Orange-ի հետ BlackBerry լուծումը Հայաստանում ներկայացնելու համար: BlackBerry սմարթֆոնները ճիշտ ընտրություն են հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են կապի մեջ լինել գործընկերների, ընկերների և ընտանիքի հետ, ինչպես նաև հեռախոսի միջոցով հեշտությամբ մուտք ունենալ թե գործնական և թե անձնական բնույթի բովանդակությանը»,- ասաց RIM-ի Կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Մարկ Գիբերտը:

Մեկնարկին Orange-ն առաջարկում է BlackBerry Bold 9700 սմարթֆոնը, որն առանձնանում է իր գերազանց աշխատանքով, ֆունկցիոնալությամբ և հնարավորություններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են հաղորդում այն ափում պահելիս: