ՄՖԿ-ն մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

ՄՖԿ-ն մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Սերժ Սարգսյանը ողջունել է մեր երկրում Կորպորացիայի գործունեության ակտիվացումը և պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների զարգացմանը: Նախագահն ընդգծել է հատկապես բանկային, էներգետիկ, հանքարդյունաբերության ոլորտներում, գործարար միջավայրի բարեփոխումների և կառավարման համակարգի պարզեցման ուղղություններով ՄՖԿ-ի խորհրդատվական ծառայությունների կարևորությունը, նշելով, որ նաև կոնկրետ գործարար ծրագրերին կորպորացիայի ներդրումային մասնակցությունը չափազանց օգտակար կլինի:

ՄՖԿ-ի գործադիր փոխնախագահ Լարս Թանելը, խոսելով Հայաստանում կորպորացիայի գործունեության ընդլայնման ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, վստահեցրել է, որ դրանց արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն:

Տեղեկանք. Միջազգային ֆինանսական կորպորացիան` IFC (ՄՖԿ) Համաշխարհային բանկի խմբի անդամ է: Հայաստանը ՄՖԿ-ի անդամ և բաժնետեր է դարձել 1995թ.: Կորպորացիան Հայաստանում խորհրդատվական ծառայություններ սկսել է մատուցել 1999 թվականից, իսկ ներդրումներ կատարել` 2000 թվականից: Առ այսօր ՄՖԿ-ն Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար`18 ծրագրում: Կորպորացիայի գործունեության առաջնահերթություններն են` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցությունը, էներգաարդյունավետության խթանումը` տեղական ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու և կլիմայական փոփոխությունները նվազագույնի հասցնելու համար, բանկերին և ընկերություններին օգնությունը` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---