26 օգոստոսի 2010 - 16:50 AMT
Սևան-Դիլիջան տանող թունելում հրդեհ է տեղի ունեցել, կան զոհեր

Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 15:00-15:30-ին Սևան-Դիլիջան տանող թունելում տեղի է ունեցել հրդեհ: PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ փրկարարական ծառայությունից հայտնել են, որ թունելում այրվել է «ԿԱՎԶ» ԲԲԸ պատկանող ավտոբուսը: Հրդեհի վայրում հայտնաբերվել է 30-40 տարեկան կնոջ և մեկ տարեկան երեխայի դիակներ: Հրդեհից այրվածքներ ստացած վարորդը կարողացել է թունելից դուրս գալ: Թունելով երթևեկությունը դադարեցված է: