Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ամենամյա համահայաստանյան բանակումը

Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ամենամյա համահայաստանյան բանակումը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-22-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ամենամյա համահայաստանյան բանակումը, որը տևեց հինգ օր:

Բանակումին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից` այդ թվում նաև Երևանից: Ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր երկու հարյուրի: Մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնք էլ կրեցին իրենց խորհրդանշական անվանումները` «Բռունցք», «Պետո», «Դուշման», «Հայդուկ», «Բեկոր» և այլն:

Բանակումին հրավիրված էին նաև ԱՄՆ-ի արևմտյան շրջանի ՀՅԴ երիտմիության երկու ընկերներ: Նրանք ազատ զրույցի շրջանակներում համառոտ ներկայացրեցին իրենց գործունեությունը Հայ Դատի և հայապահպանության ոլորտներում:

Ծրագրում ներառված էին արշավներ, ինտելեկտուալ և մարզական խաղեր, առաջին բուժօգնության դասընթացներ, երգի ուսուցում, խարույկահանդես, դասախոսություն-քննարկումներ: Հինգ օրվա ընթացքում մեկ անգամ ևս առիթ ընձեռվեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության բանակումին մասնակից ընկերներին բանակումի ժամանակ հանդիպել Դաշնակցության հասարակական-քաղաքական գործիչների ` Ալբեր Աճեմյանի, Ռուզան Առաքելյանի, Արա Նռանյանի, Արտաշես Շահբազյանի, Սարգիս Մկրտչյանի, Սիմոն Սիմոնյանի, Տիգրան Ջինպաշյանի և այլոց հետ: Վերոնշյալ ընկերների հետ Հայաստանի երիտասարդական միության ընկերները քննարկեցին «ՀՅԴաշնակցությունն ազգային ժողովում», «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսկան իրավիճակը և ՀՅԴաշնակցության դիրքորոշումները» և այլ թեմաներ:

Արշավի ընթացքում երիտասարդները մաքրեցին հինավուրց մատուռ-եկեղեցու տարածքը:

Բանակավայրում տեղի ունեցավ նաև թվով քսանհինգ ընկերների երդման արարողություն, որից հետո նրանք համալրեցին Հայաստանի երիտասարդական միության շարքերը:

Բանակումի վերջին օրը` ժամը 21:00-ին, Դիլիջան քաղաքի մի շարք պատանիներ հնարավորություն ունեցան մասնակցելու խարույկահանդեսին:

Մասնակիցները բանակավայրից հեռացան` իրենց հետ տանելով նոր գիտելիքներ, ծանոթություններ և անմոռանալի պահեր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---