26 օգոստոսի 2010 - 17:36 AMT
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և ևս վեց ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և ևս վեց ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կկրճատվի հարկ վճարողների հաշվետվությունների քանակը, կսահմանվի դրանց ներկայացման միասնական ժամկետ, ընդհանուր առմամբ, կբարելավվի գործարար մթնոլորտը։

Այս հանգամանքը շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով, որ կառավարության օրենսդրական նոր նախաձեռնությունները մանրակրկիտ պարզաբանվեն և զանգվածային լրատվամիջոցներով հասցվեն շահառուներին, երկրի բնակչությանը։