Հ.Քլինթոնը պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների նամակին

Հ.Քլինթոնը պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների նամակին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թվի օգոստոսի 24-ին պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների այն նամակին, որով վերջիններս հուլիսի 5-ին` Երևան կայացած այցի ժամանակ դիմել էին իրեն: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի ընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հուլիսի 5−ի Ձեր նամակի համար, որտեղ դուք և Ձեր գործընկերները Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ ՀԿ−ներից ինձ հետ կիսում էիք Ձեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի համար հույժ կարևոր են բարեփոխումները մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում:

Բարեբախտաբար, Հայաստանում կա ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր մասնակցությունը բերել այս հիմնարար խնդիրներին ուղղված հարցերում և եռանդագին աշխատել՝ բարելավելու քաղաքացիական միջավայրը բոլոր հայաստանցիների համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, մասնագիտությունից կամ հանգամանքներից:

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանն` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունն ու տնտեսական բարգավաճումը: Խիստ ողջունելի է, որ դուք մեծապես կարևորում եք այն, որ ազատ խոսքի, ժողովրդավարական արտահայտման և մարդու իրավունքների հարցում պետության կողմից ապահովվող պաշտպանությունը օգնում է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության խթանմանը: Ինչքան ավելի մեծ պաշտպանվածություն է ապահովվում, այնքան ավելի կայուն ու անվտանգ է միջավայրը երկրի համար` ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Միացյալ Նահանգները հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը` որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ և ծաղկուն հասարակության հիմքն են կազմում և հույժ կարևոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները ու կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների` Հայաստանում և ողջ աշխարհում:

Հարգանքով՝ Հիլարի Ռոդհեմ Քլինթոն»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---