Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի միջև նախաստորագրվեց համաձայնագիր26 օգոստոսի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) միջև նախաստորագրվեց «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» ֆինանսավորման մասին համաձայնագիրը, որով ՀՀ-ին կտրամադրվի 13.48 մլն դոլար փոխառություն և 500 հազար դոլար դրամաշնորհ` Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության կրճատմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Համաձայնագիրը նախաստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի Հայաստանի ծրագրերի ղեկավար Հենինգ Պեդերսենը: Ծրագրի առաջին բաղադրիչը ներառում է «Հայկական միրգ» ԲԲԸ հիմնումով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով պտղի և ընկուզեղենի արդյունավետ արտադրության կազմակերպումը: Այգեգործական ներդրումները նախատեսվում է իրականացնել Տավուշի և Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Երկրորդ` գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչի օժանդակությամբ ներդրումներ կկատարվեն գազամատակարարում, ջրարբիացում, գյուղական ճանապարհներ ենթակառուցվածքներում: Այս բաղադրիչն ընդգրկելու է հանրապետության յոթ մարզերը (Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Արմավիր, Լոռի և Շիրակ): Փոխառության տրամադրման պայմաններն են` տարեկան 0.75% հաստատագրված ծառայավճար, 20 տարվա մարման ժամկետ, որից 10 տարին` արտոնյալ: Ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել 2011 թվականին և ավարտին հասցնել 2016-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |