Տիգրան Սարգսյանը և Լարս Թանելը քննարկել են համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 26-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ), գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության արժեթղթերի շուկայի ձևավորման ոլորտներում։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում։ Այդ համատեքստում կարևորվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը։

Զրուցակիցները կարևորել են համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև ՄՖԿ-ի պատրաստակամությունը` հետագայում մասնակցելու ներդրումային ծրագրերին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---