26 օգոստոսի 2010 - 21:16 AMT
ՀՀ կառավարությունը ազատականացրել է ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունեությունը

ՀՀ կառավարությունն իր հերթական որոշմամբ ազատականացրել է ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունեությունը` հնարավորություն տալով դրանով զբաղվել նման ցանկություն հայտնած կազմակերպություններին։ Տրանսպորտային միջոցների սեփականատերերը նույնպես ունենում են իրենց նախընտրած կայան դիմելու հնարավորություն։

Կառավարությունը հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը` հաստատել է Համաձայնեցված հայտարարագրի և ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) կտրոնի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինման և ԱՊՊԱ կտրոնի և դրա ձևաթղթի հաշվառման կարգը։

Մեկ այլ որոշմամբ գործադիրը ճանապարհային լուսացույցների և տեխնիկական այլ միջոցների պահպանման և շահագործման նորմատիվները ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու պարտականությունը վերապահել է ՀՀ ԿԱ ոստիկանությանը, որին հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 1-ը ներկայացնել դրանք։