Աբրահամը և Ֆրոչը կարող են պայքարել Միկել Քեսլերին պատկանող WBC վարկածով տիտղոսի համար

Աբրահամը և Ֆրոչը կարող են պայքարել Միկել Քեսլերին պատկանող WBC վարկածով տիտղոսի համար

PanARMENIAN.Net - «Super Six Boxing World Classic»մրցաշարի կազմակերպիչը` Showtime հեռուստաընկերությունը, կարող է մրցաշարի մասակիցների թիվը հասցնել 4-ի, կապված նրա հետ, որ դանիացի Միկել Քեսլերը տեսողության խնդիրների պատճառով անսպասելի հրաժարվել է մասնակցել մրցաշարին:

Մրցաշարի 6 մասնակիցները շուտով պետք է երրորդ եզրափակիչ մարտն անցկացնեին խմբային փուլի շրջանակներում, Միկել Քեսլերը պետք է հանդիպեր Ալան Գրինի, Արթուր Աբրահամը` Կարլ Ֆրոչի, Անդրե Դիրելը` Անդրե Ուորդի հետ: Սակայն հիմա մրցաշարի կազմակերպիչները կարող են միանգամից անցնել կիսաեզրափակիչ փուլ, և դա նշանակում է, որ Աբրահամ-Ֆրոչ, Ուորդ-Դիրել մենամարտերի հաղթողները հաջորդ տարվա սկզբին կարող են հանդիպել մրցաշարի եզրափակիչ պայքարում:

Ալան Գրինն այս դեպքում փոխհատուցում կստանա Showtime հեռուստաընկերությունից, որը կերաշխավորի նրա հաջորդ մենամարտի հեռարձակման ամսաթիվը: Քեսլերի ներկայացուցիչ Քրիս Մեյերի խոսքերով, Քեսլերն ամենայն հավանականությամբ կհրաժարվի իրեն պատկանող WBC վարկածով տիտղոսից, և Աբրահամը և Ֆրոչը հոկտեմբերի 2-ին կայանալիք մենամարտում կարող են պայքարել այդ տիտղոսի համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---