Էդուարդ Շարմազանով. Մամեդովը խոստովանում է, որ նրա երկիրը փակուղի է մտել

Էդուարդ Շարմազանով. Մամեդովը խոստովանում է, որ նրա երկիրը փակուղի է մտել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան արդեն երկրորդ անգամ ընդունում է իր երկրի արտաքին քաղաքականության տապալումը` խոստովանելով, որ Հայաստանի դիրքերն ուժեղանում են, և պաշտոնական Երևանը Թուրքիային բացահայտ թելադրում է իր կամքը: Նման կարծիք հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ Նովրուզ Մամեդովի արած հայտարարությունը` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

Շարմազանովի խոսքերով, այս հայտարարությամբ Բաքվում մեկնարկում է հակառուսական և հակաարևմտյան հիստերիայի հերթական փուլը. «Գործը հասել է նրան, որ Մամեդովը Արեւմուտքին մեղադրում է Հայաստանին բացահայտ պաշտպանելու մեջ` հարցականի տակ դնելով նաև Մոսկվայի` ՄԽ համանախագահող երկրի միջնորդական անաչառությունը: Այստեղից հետևությունը մեկն է Մամեդովը խոստովանում է, որ իր երկիրը փակուղի է մտել»,- ընդգծեց ՀՀԿ մամլո քարտուղարը:

Նախօրեին Նովրուզ Մամեդովնադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ «այսօր Արևմուտքը և Եվրոպան, այսինքն նոր աշխարհի առաջատար պետությունները բոլոր ջանքերն ուղղել են նրան, որպեսզի աջակցեն Հայաստանին: Բացի դրանից, նրանք չեն ձգտում թաքցնել դա: Մի կողմից, նրանք հաշտվում են Հայաստանի քաղաքականության հետ, մեկ այլ կողմից` նախատեսված միջոցառման շրջանակներում, հաճոյանալով Հայաստանին, նրան օգնություն են տրամադրում: Դրա օրինակ է հայ-թուրքական սահմանի բացումը ՆԱՏՕ կողմից սեպտեմբերի 11-17-ը անցկացվող միջոցառման ժամանակ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---