«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարեց նոր կորպորատիվ ինտերնետ կայքի մեկնարկի մասին27 օգոստոսի 2010 - 13:35 AMT PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսի 27-ին սկսեց գործել ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր կորպորատիվ ինտերնետ կայքը: ՎՏԲ խմբի տեղեկատվական ռեսուրսների զարգացման ռազմավարությանը համապատասխան ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ կիրառվել է խմբի կայքերի ձևավորման նոր միասնական ֆիրմային ոճ` հաշվի առնելով հայկական շուկայի պահանջները: ՎՏԲ-Հայաստան Բանկի նորացված ինտերնետ կայքի մեկնարկը տեղի ունեցավ ՎՏԲ դուստր ընկերությունների բոլոր կայքերի պարունակության կառավարման նախկին համակարգից Միասնական տեղեկատվական hամակարգ (ՄՏՀ) տեղափոխման շրջանակներում: Այժմ ՎՏԲ-Հայաստան բանկի կայքի այցելուները հնարավորություն ունեն օպերատիվ կերպով ստանալ մանրամասն տեղեկություն պրոդուկտների, տրամադրվող ծառայությունների, սպասարկման պայմանների, սակագների մասին և այլն: Պարունակության ընդլայնված տարածքը թույլ է տալիս կայքի այցելուներին ստանալ առավել մեծ քանակությամբ տեղեկատվություն նվազագույն ժամանակում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |