Լարիսա Սկորիկ. Ուկրաինան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը27 օգոստոսի 2010 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում ցեղասպանություններ շատ են եղել, բայց Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը հրահրել է Հիտլերին իրագործել հրեաներիՀոլոքոսթը: Մարդկության նկատմամբ կատարված հանցագործության անպատժելիությունը վարակիչ է: Հիշենք, թե ինչպիսի մեծամտությամբ էր Հիտլերը հայտարարում` ով է հիշում հայերին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գեղարվեստի և ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր, Ուկրաինայի նախագահին առընթեր հումանիտար խորհրդի քարտուղար Լարիսա Սկորիկը: «Ցավոք սրտի, անհասկանալի պատճառներով Հայոց ցեղասպանության թեման Ուկրաինայում բավարար չափով լուսաբանված չէ: Ես կարծում եմ, որ մենք այսօր ուղղակի պարտավոր ենք, մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում սարսափելի ոչինչ չի պատահի, եթե Ուկրաինան անի այդ քայլը: Պետք չէ հաշվի նստել միայն նյութական կողմի հետ, անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի նստել մեր երկրի հետ կապ ունեցող բոլոր երևույթների բարոյական կողմի հետ»,- ընդգծել է Սկորիկը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |