Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանը ՄԱԿ-ում զբաղված է արկածախնդրությամբ

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանը ՄԱԿ-ում զբաղված է արկածախնդրությամբ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից «Ադրբեջանի բռնազավթված տարածնքների մասին» բանաձևը քվեարկության դնելն Ադրբեջանի հերթական արկածախնդրությունն է, որը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, ոչ միայն Հայաստանը, այլ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները պետք է դատապարտեն նման ավանտյուրաները: Բաքուն հերթական անգամ կասկածի տակ է դնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասել է Շարմազանովը:

Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ժամանակ Ադրբեջանը քվեարկության կդնի « և Ադրբեջանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և չափանիշներին հետևելու» բանաձևը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---