Երևանը հրաժեշտ տվեց Վլադիմիր Մսրյանին27 օգոստոսի 2010 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին Երևանը հրաժեշտ տվեց կինոյի և թատրոնի հանրահայտ դերասան Վլադիմիր Մսրյանին: Նրան վերջին հրաժեշտ էին տալիս իր հարազատ Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի հայ գործիչներ: Վլադիմիր Մսրյանը հուղարկավորվեց քաղաքային պանթեոնում: Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը ծնվել է 1938 թ. մարտի 12-ին, Վլադիկովկասում: 1958-62 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1963-64 թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-66 թթ.` Երևանի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ 1966 թ.-ից աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում: Վ. Մսրյանը նկարահանվել է 19 ֆիլմերում, սակայն նրան մեծ հռչակ ու ճանաչում է բերել «Նիկոլո Պագանինի» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարն էր: Հայաստանի ժողովրդական դերասան Վլադիմիր Մսրյանը մահացավ օգոստոսի 24-ին` 73 տարեկան հասակում: Դերասանը վատ է զգացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է չարաղետ հիվանդությունից`արյան քաղցկեղից:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |