28 օգոստոսի 2010 - 13:41 AMT
Ամերիկայի հայկական համագումարն իր ներկայացուցչությունը կբացի Նյու Յորքում

Ամերիկայի հայկական համագումարը (ԱԱՀ) իր ներկայացուցչությունը կբացի Նոյւ Յորքում, որը կղեկավարի Բիանկա Կադյան-Դոդովը:

«Եթե հաշվի առնել Բիանկայի փորձը 2007-ին և 2010-ին Հայոց ցեղասպանության բանաձևերի մշակման մեջ, ինչպես նաև կառավարական կառույցների հետ աշխատանքում, ապա կարելի է ասել, որ նրա գործունեությունն այդ պաշտոնում անգնահատելի է»,- ասել է ԱԱՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: