28 օգոստոսի 2010 - 15:02 AMT
Սեղանի թենիսի Հայաստանի մինչև 12 տարեկանների հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը

Օգոստոսի 26-30-ը Ստրասբուրգում անցկացվում է սեղանի թենիսի մինչև 12 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում է նաև թենիսի Հայաստանի պատանիների հավաքականը, որի կազմում են` Սերգեյ Սիմոնյանը, Սերգեյ Ավանեսյանը, Քրիստ և Էդգար Էվանեսյանները: Աղջիկների կազմում են` Սվետլանա Եղիազարյանը և Դիանա Խոջագորյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն է Արթուր Պողոսյանը: Այս մասին հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կայքէջը: