Օլեգ Եսայան. “Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու հայկական կազմակերպությունների բոլոր ձեռնարկումները”

Օլեգ Եսայան. “Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու հայկական կազմակերպությունների բոլոր ձեռնարկումները”

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին “Տիխիյ Դոն” առողջարանում, որը գտնվում է Սոչիի Լազարևյան արվարձանում, բացվել է “Ռուսաստանի հայկական համայնքը. ժամանակի մարտահրավերները” միջազգային հասարակական համաժողովը: Ռուսաստանի հայերի միության “Երկրամաս” թերթը գրում է, որ համաժողովին մասնակցում են Մոսկվայից, Ռոստովի մարզից, Ստավրոպոլի երկրամասից, Կրասնոդարի երկրամասից, Ադիգեայի Հանրապետությունից, Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Աբխազիայից ժամանած գիտնականներ ու հասարակական գործիչներ:

Համաժողովի մասնակիցները կարդացել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի ողջույնի խոսքը, որում ասվում է. “Ողջունում եմ “Ռուսաստանի հայկական համայնքը. ժամանակի մարտահրավերները” միջազգային հասարակական համաժողովի բոլոր մասնակիցներին: Համաժողովը մեկտեղել է հայ հասարակության ամենաաչքի ընկնող ներկայացուցիչներին, որպեսզի միասին քննարկեք արդիական և հրատապ հարցեր ու համաժողովի օրակարգը սահմանող կարևորագույն հիմնախնդիրների լուծման հնարավորությունները: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու հայկական կազմակերպությունների բոլոր ձեռնարկումները, որոնք ուղղված են մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանմանը, նրանց գործունեության համակարգմանն ու համախմբմանը”:

Համաժողովի ձևաչափում թեմատիկ չորս ուղղվածության զեկույցներ են նախատեսված` “Հայաստանն ու սփյուռքը”, “Արցախն ու սփյուռքը”, “Հայ դատն ու սփյուռքը”, “Հասարակությունն ու սփյուռքը”:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---