Իրանի փոխնախագահը հրաժարվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոսքերից

Իրանի փոխնախագահը հրաժարվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոսքերից

PanARMENIAN.Net - Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային Թեհրանում մամլո ասուլիսում հայտարարել է, որ չի խոսել Հայոց ցեղասպանության մասին: Բաղային հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածված և իրեն վերագրած խոսքերը Հայոց ցեղասպանության մասին` պահանջելով ուղղել «սխալ» հաղորդագրությունը:

«Նշանակություն չունի` որ երկրի ԶԼՄ-ն է տարածել այդ տեղեկատվությունը: Մենք պահանջում ենք, որպեսզի դա ուղղվի: Մենք սպասում ենք, որ մեր հայտարարությունը կհրապարակվի: Հայտարարում ենք, որ նրանք սխալ են թույլ են տվել»,- ասել է Իրանի փոխնախագահը`կոչ անելով իրանական ԶԼՄ-ներին զերծ մնալ սուտ տեղեկություններ տարածելուց, գրում է թուրքական Zaman թերթը:

Անցյալ շաբաթ «Իրան. հաջողության կամուրջներ» գիտաժողովի ժամանակ Բաղային հայտարարել է. «Շուրջ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը 1915թ. Ցեղասպանություն է գործել որոշակի քանակությամբ հայերի նկատմամբ»:

Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Իրանից բացատարություններ է պահանջել Իրանի փոխնախագահի հայտարարության վերաբերյալ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---