30 օգոստոսի 2010 - 13:35 AMT
Արգենտինայի ԱԳՆ ղեկավարը կարևորել է հայ համայնքի մասնակցությունն երկրի հասարակական-քաղաքական կյանքին

ՀՅԴ Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատվիրակությունը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ, հանդիպել է Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Արգենտինայի արդարադատության նախկին նախարար Լևոն Կարլոս Արսլանյանը: Բյուրոյի անդամներն ողջունեցին Երևանում Արգենտինայի դեսպանատան բացումը, ինչպես նաև գոհունակություն հայտնեցին Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցելու համար: Հանդիպմանը քննարկվեց նաև հայ-արգենտինական կապերի ակտիվացման հարցը: Հայկական կողմը մտահոգություն հայտնեց Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնում է ՀՅԴ մամլո ծառայությունը:

Իր հերթին Հեկտոր Թիմերմանը կարևորեց հայ համայնքի մասնակցությունը Արգենտինայի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին: