30 օգոստոսի 2010 - 14:19 AMT
Գերասիմ Ալավերդյան. Աշնանը Հայաստանում սպասվում է կարտոֆիլի մեծ բերք

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշնանը կարտոֆիլի լավ բերք է ակնկալում: Այդ մասին լրագրողներին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքերով, կարտոֆիլի բարձր գներն այս տարի պայմանավորված են նրանով, որ 2009-ին արտադրողները դրա իրագործման հետ կապված խնդիրներ են ունեցել:

Բացի դրանից, նախարարության ղեկավարը նշել է, որ անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով բերքահավաքն ուշացել է, ուստի հարկ է եղել հարևան երկրներից անհրաժեշտ ծավալներ ձեռք բերել ներքին շուկայի պահանջները բավարարելու համար:

Ինչպես հաղորդել է Գերասիմ Ալավերդյանը, այս տարի Հայաստանում կարտոֆիլի համար նախատեսված 31 500 հա հողատարածքից ցանք է կատարվել 28 500 հա-ում, որից սպասվում է ավելի քան 500 հազար տոննա բերք: «Դա լիովին կապահովի ներքին պահանջարկը, ինչպես նաև կհանգեցնի գների իջեցմանը»,- ասել է նա: