30 օգոստոսի 2010 - 14:38 AMT
Հայկական բանկերն ամռանն ավելի ակտիվ են սկսել վարկեր տրամադրել ԱՄՆ դոլարով

Հայաստանի առևտրային բանկերն ամռանն ավելի ակտիվ սկսել են ԱՄՆ դոլարով վարկեր տրամադրել: Եթե հունվարի 25-ից փետրվարի 21-ը բանկերի կողմից տրամադրվող դոլարային վարկերը կազմել են մոտ 86.3 մլն դոլար, ապա վեց ամիս անց` հուլիսի 26-ից օգոստոսի 22-ը, դրանք կազմել են 157.1 մլն դոլար, այսինքն գրեթե 2 անգամ շատ:

Միաժամանակ, դրամային վարկերի ծավալն աննշան է աճել` 63.8 մլրդ դրամ կամ 167 մլն դոլար օգոստոսի 64.5 մլրդ դրամ կամ 176.5 մլն դոլարի փոխարեն: Օգոստոսին տրամադրված դոլարային վարկերի ծավալը 19.4 մլն դոլարով պակաս է դրամայինից, իսկ փետրվարին տրամադրվել են 80.7 մլն դոլարով պակաս վարկեր: