30 օգոստոսի 2010 - 14:40 AMT
«Բանանցն» ու «Փյունիկը» միավորներ են կորցրել Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ փուլում

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 19-րդ փուլում չորս խաղ է կայացել: Կենտրոնական խաղում «Բանանցը» ընդունեց «Փյունիկին»: Առաջին խաղակեսից հետո «Փյունիկի» ֆուտբոլիստները առաջ էին անցել հաշվում, գոլեր խփեցին Կարլեն Մկրտչյանն ու Էդգար Մանուչարյանը: Սակայն երկրորդ խաղակեսում Դենիրա Օրտեգան կարողացավ երկու գնդակ խփել և խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» կկարողանար կրճատել միավորների տարբերությունը` հասցնելով այն երկուսի, սակայն առաջնության առաջատար «Բանանցն» կատարեց իր առջև դրված խնդիրն ու գլխավորում է աղյուսակը 45 միավորով: «Փյունիկը» երկրորդ տեղում է 40 միավորով:

«Ուլիսը» չկարողացավ զբաղեցնել երկրորդ տեղը, ոչ ոքի խաղալով «Կիլիկայի» հետ, խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Հայաստանի 2009-ի բրոնզե մրցանակակիրը 39 միավորով 3-րդ տեղում է:

«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին» Էդնեյ դե Օլիվեյրայի գոլի շնորհիվ: Իսկ «Իմպուլսն» ու «Շիրակը» 2-ական գոլ խփեցին մրցակցի դարպասներին, խաղն ավարտվեց 2:2 հաշվով: