30 օգոստոսի 2010 - 15:49 AMT
Հրապարակվել է Իռլանդիայի և Մակեդոնիայի հետ ընտրական հանդիպումներում ՀՀ հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության Իռլանդիայի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ ընտրական հանդիպումներին:

Հիշեցնենք, որ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 3-ին, ժամը 20:00-ին, իսկ ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան խաղը կկայան Սկոպյեում, «Ֆիլիպ II» մարզադաշտում, սեպտեմեբրի 7-ին, ժամը 23:00-ին:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը` Դարպասապահներ

Ոոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան Գևորգ Կասպարով «Միկա» Ստեփան Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան «Ռանդերս», Դանիա Հրայր Մկոյան «Միկա» Արարատ Առաքելյան «Բանանց» Սարգիս Հովսեփյան «Փյունիկ» Արտակ Եդիգարյան «Փյունիկ» Հովհաննես Համբարձումյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան «Փյունիկ» Դավիթ Մանոյան «Փյունիկ» Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան Էդգար Մալաքյան «Փյունիկ» Լևոն Պաչաջյան «Սանատ Նավթ», Իրան

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան «Փյունիկ» Հենրիխ Մխիթարյան «Մետալուրգ Դ.», Ուկրաինա Մարկոս Պիզզելի «Փյունիկ» Էդգար Մանուչարյան «Փյունիկ» Յուրա Մովսիսյան «Ռանդերս», Դանիա Հովհաննես Գոհարյան «Փյունիկ»