Սամվել Խաչատրյան. 1996թ Օլիմպիական խաղերից ի վեր առաջին անգամ Հայաստանի առաջին արծաթե մեդալը նվաճեց Գոռ Մինասյանը30 օգոստոսի 2010 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ` բրոնզե մրցանակակիրներ դարձան ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ), ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ ք/կ) և ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը: Արծաթե մեդալը նվաճել է ծանրորդ Գոռ Մինասյանը (85 կգ ք/կ): Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ դժգոհ է իր սաների արդյունքներից, քանի որ նրանք հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր, սակայն ուրախ է նվաճած երկու մեդանլների համար: «Օլիմպիադայում անկասկած, հանդես եկան ամենաուժեղ մարզիկները, սակայն 56 քաշային կարգում Մարգարյանը կարող էր ավելի հաջող ելույթ ունենալ: Ցավոք, նրան խանգարեց ոտքի վնասվածքը, նա խնդիրներ ունի քաշի հետ կապված, սակայն պատվով դուրս եկավ այդ փորձությունից»,-ասել է Կիզողյանը: Ինքը Մարգարյանը ևս դժգոհ է իր արդյունքից: «Օլիմպիադայում ես չկարողացա բարելավել իմ արդյունքը, Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ես բարձրացրեցի 255 կգ, իսկ Օլիմպիադայաում ընդամենը 243 կգ: Կարևորն այն է, որ ես մեդալով վերադարձա հայրենիք»,-ասել է բրոնզե մեդալակիրը: Այս տարվա նոյեմբերին Մարգարյանը Կիպրոսում կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Ըստ մարզչի, Գոռ Մինասյանը կարող էր ոսկի նվաճել: «Նա ուղղակի նվիրեց մեդալը Օլիմպիադայի չեմպիոնին` զիջելով նրան ընդամենը մեկ կիլոգրամ»: Մինասյանն ուրախ է, որ կարողացավ դառնալ արծաթե մրցանակակիր նման խոշոր մրցաշարում: «Պոկում» վարժությունից հետո ես առաջ անցա իմ մրցակցից 5 կիլոգրամով, սակայն երկամարտի արդյունքում զիջեցի նրան, ինչ-որ բան ինձ մոտ չստացվեց»,-ասել է Մինասյանը: Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կարևորն այն է, որ երկու մարզիկներն էլ մեդալ նվաճեցին: «1996թ. Օլիմպիական խաղերից ի վեր Հայաստանը արծաթե մեդալ չէր նվաճել, դա հաջողվեց Մինասյանին: Կարծում եմ, մեր պատանի մարզիկները փորձ ձեռք բերեցին և դա կօգնի նրանց այլ միջազգային մրցաշարերում»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |