ՎՏԲ –Հայաստան բանկն առաջատար է երկրի բանկային համակարգում «բանկի ընդհանուր ճանաչում» անվանակարգում` 82 տոկոս

PanARMENIAN.Net - Բիզնեսի զարգացման և բրենդի վարկանիշի ձևավորման ռազմավարության մշակման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը որոշում ընդունեց անցկացնել ՀՀ բանկային համակարգի ընդհանրացված հետազոտում: Հետազոտումն իրականացրել է միջազգային հետազոտական ընկերությունը: Հարցումներն անց են կացվել Հայաստանի 5 խոշոր քաղաքներում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Արմավիրում:

Ընդհանրացված հետազոտության արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկը առաջատարն է հետազոտման բոլոր հիմնական չափանիշներով` բանկի ընդհանուր իմացությունը կազմում է 82%: Այդպիսով, բանկերի իմացությամբ ՎՏԲ-Հայաստան բանկը գտնվում է առաջատար դիրքերում:

Ըստ վստահության չափանիշի, որը բանկի ընտրության հարցում շատ կարևոր գործոն է սպառողի համար, ՎՏԲ-Հայաստան բանկն ունի բարձրագույն դիրք:

Պետք է նաև նշել, որ ՎՏԲ-Հայաստան բանկը սկսել է առավելագունս ուժեղացնել այնպիսի չափանիշների հաղորդակցությունը, որոնք հետազոտության արդյունքներով պահանջում են ցուցանիշների լավացում, ինչը շուտով կբերի վարկանիշային և այլ չափանիշների աճին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---