31 օգոստոսի 2010 - 10:38 AMT
ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումը կանցկացնի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը կգլխավորի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում կընդգրկվեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):

Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: