31 օգոստոսի 2010 - 12:36 AMT
ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժություններին կմասնակցեն ղազախստանցի մասնագետներ

Սեպտեմբերի 11-17-ը ՀՀ Արզնի քաղաքում տեղի կունենան ՆԱՏՕ-ի տարերային աղետների հետևանքների վերացման «Հայաստան 2010» զորավարժությունները: Ինչպես հաղորդում է Ղազախինֆորմը, ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժություններին կմասնակցեն ղազախստանցի մասնագետներ:

Զորավարժություններին կմասնակցեն 15 երկրների ներկայացուցիչներ Եվրատլանտյան գործընկերության խորհրդից, այդ թվում նաև Ղազախստանից, Միջերկրական երկխոսությունից, ինչպես նաև 11 այլ պետությունների ներկայացուցիչներ, ընդամենը շուրջ 600 մարդ և շուրջ 40 դիտորդներ:

«Հայաստան 2010»-ը թույլ կտա ՆԱՏՕ-ին ու գործընկեր երկրներին գործնականում մշակել տարերային աղետների հետևանքների վերացման հարցերը, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունն արտակարգ իրավիճակներում: Ըստ սցենարի, արտակարգ իրավիճակների ստորաբաժանումների ներկայացուցիչները պետք է վերացնեն Երևանից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, որն, իբր, հանգեցրել է բազմաթիվ զոհերի, քիմիական, ռադիոակտիվ վարակի տարածման և մեծ վնաս է հասցրել ենթակառուցվածքներին:

ՆԱՏՕ-ի նման լայնածավալ զորավարժություններ անց են կացվում ամեն տարի: Անցյալ տարի նմանատիպ «Ժետիսու 2009» զորավարժություններ են անցկացվել Ալմաթիի շրջանում ԱԻՆ «Ժայռափոր քաղաք Աստանա» պոլիգոնում: Այդ զորավարժություններին մասնակցել են արտակարգ իրավիճակների գերատեսչությունների մասնագետներ ԱՊՀ-ի, Եվրոպայի ու Ասիայի 20 երկրներից, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պետությունների ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ի ու Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգող կենտրոնի զինված ուժերը: