Վրաստանը սատարում է Ադրբեջանին` ելնելով սեփական շահերից

PanARMENIAN.Net - Վրաստանը սատարում է Ադրբեջանին` ելնելով սեփական շահերից, և ՄԱԿ-ում քվեարկելու է Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևի ընդունման օգտին: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, դա թույլ չտալու համար հայկական դիվանագիտությունը պետք է հետևողական աշխատանք տանի վրացական կողմի հետ:

Ինչ վերաբերվում է Վրաստանի և Ադրբեջանի համադաշնությանը, ապա հայ փորձագետը նշել է, որ եթե այդ նախագիծն իրագործվի, ապա Վրաստանը կհայտնվի Հայաստանի թշնամիների շարքում: «Այդ դեպքում ՀՀ-ն պետք է արտաքին աշխարհի հետ անվտանգությունն ապահովի ցանկացած միջոցով, ընդհուպ մինչև ուժի կիրառում: Վրաստանը հիմա դաշնակիցներ է որոնում իր շահերը պաշտպանելու համար: Ադրբեջանը ռազմավարական պայմանագիր է կնքել Թուրքիայի, Հայաստանը` Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանը մնացել է մենակ: Այդ առումով հայկական կողմը կարող է աշխատել Թբիլիսիի հետ` նրան իր կողմը գրավելու համար»,- ասել է Մելիք-Շահնազարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---