Վրաստանի ոստիկանները ձերբակալել են ՀՀ քաղաքացուն ՌԴ սահմանով «երկիր ապօրինի մուտք գործելու համար»

PanARMENIAN.Net - Վրաստանի ոստիկանները ձերբակալել են ՀՀ մի քաղաքացու ՌԴ սահմանով «երկիր ապօրինի մուտք գործելու համար»: Ինչպես հայտնել են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունում, Համլետ Ադամյանը ձերբակալվել է Մցխեթա-Մթիանետի շրջանում վրացական ոստիկանության հատուկ գործողության արդյունքում:

Ինչպես պարզել է հետաքննությունը, Ադամյանը 2008թ. հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Վրաստանի տարածք ՌԴ տարածքից: Վրաստանը պաշտոնական սահմանապահ անցակետեր չունի Ռուսաստանի հետ և մուտքը երկիր այդ կողմից ապօրինի է համարվում: Ռուսաստանը 2007թ. փակեց սահմանը Վրաստանի հետ և անցակետեր տեղադրեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ սահմաններում:

Ադամյանին սպառնում է 5 տարվա ազատազրկում կամ խոշոր տուգանքի վճարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հայաստանի ԱԳՆ-ում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---