
Իռլանդիայի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ խաղում EURO-2012-ի ընտրական մրցաշարում հանդես կգա առանց առաջատար ֆուտբոլիստների:
Ստացած վնասվածքների պատճառով Երևան չեն ժամանի կիսապաշտպաններ Դամիեն Դաֆֆը «Ֆուլհեմ» ակումբից և Քեյթ Էնդրյուսը «Բլեքբերնից»:
Վերջին ընկերական խաղում Արգենտինայի հավաքականի դեմ, Էնդրույսը փոխարինեց Գլեն Ուիլանին, սակայն Իռլանդիայի մարզչական շտաբը կարող է փոխարինել նրան և Դարոն Գիբսոնին, հայտնում է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստան-Իռլանդիա խաղը տեղի կունենան սեպտեմբերի 3-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: