Սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպական տնտեսական 20-րդ համաժողովը

Սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպական տնտեսական 20-րդ համաժողովը

PanARMENIAN.Net - 2010 թ. սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպական տնտեսական 20-րդ համաժողովը, որի առաքելությունը ԵՄ անդամ և հարևան երկրների միջև տնտեսական ու քաղաքական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

ԵՏՀ հաղորդագրության համաձայն, համաժողովի ծրագիրը ներառում է մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ինչպիսիք են` տարածաշրջանների համաժողովները, ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովը, ներդրումային համաժողովը:

Համաժողովի «Հարավային Կովկաս. Ինչպես կազմակերպել տարածաշրջանային արդյունավետ քաղաքականություն» թեմայով նիստին կմասնակցեն Եվրամիության, Ռուսաստանի, Սլովակիայի ներկայացուցիչները, ներկա կլինեն նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---